Երևանի որոշ փողոցներում կդադարեցվի երթևեկությունը՝ ՀԱՊԿ նստաշրջանի պատվիրակությունների ժամանման հետ կապված

2016 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հաշվի առնելով արարողակարգային միջոցառումների ծավալը և նստաշրջանին մասնակցելու նպատակով Կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների ժամանումը Հայաստանի Հանրապետություն՝ հոկտեմբերի 14-ին որոշակի ժամերի դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ փողոցներում․

Ժամը 8-ից — 10-ը և Ժամը 12-ից — 14-ը

• Հանրապետության հրապարակ «ՄԱՐԻՈԹ-ԱՐՄԵՆԻԱ» հյուրանոցային համալիրի մոտից Վազգեն Սարգսյան փողոցով դեպի Շահումյան հրապարակ։

Ժամը 13:30-ից — 17:30-ը

• Բաղրամյան պողոտա — Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա — Մոսկովյան փողոցի խաչմերուկ։

Ժամը 16:30-ից — 19-ը

• Կորյուն — Տերյան փողոցների խաչմերուկից մինչև Սարալանջի — Տերյան փողոցների հատման հատվածը։

Հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը ժամանակավոր դժվարությունների համար։

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Երևանի որոշ փողոցներում կդադարեցվի երթևեկությունը՝ ՀԱՊԿ նստաշրջանի պատվիրակությունների ժամանման հետ կապված"

Leave a comment

Your email address will not be published.


*