Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանության վայրում «AK 74» ինքնաձիգ, «Մակարով» ատրճանակ և պարկուճներ են հայտնաբերվել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վերնիսաժի մոտ այսօր տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, ժամը 13։45-ի սահմաններում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերնիսաժի մոտ հնչել են կրակոցներ, կան տուժածներ։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Հանրապետության 48 հասցեում գտնվող հյուրանոցի մոտ՝ 13:30-ի սահմաններում, հնչել են կրակոցներ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ՝ 1974 թ. ծնված Գագիկ Մոսինյանը, մահացել է, ևս մեկը՝ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «AK 74» տեսակի մեկ ինքնաձիգ, «Մակարով» տեսակի մեկ ատրճանակ, պարկուճներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Ստեղծվել է քննչական խումբ։

Մշակվել են աշխատանքային վարկածներ և դրանք ստուգելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ, քննության առարկա են դարձվել դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։ Արդեն իսկ պարզվել են որոշ հանգամանքներ, սակայն քննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս պահին հրապարակման ենթակա չեն

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանության վայրում «AK 74» ինքնաձիգ, «Մակարով» ատրճանակ և պարկուճներ են հայտնաբերվել"

Leave a comment

Your email address will not be published.


*