2017թ ԱԺ ընտրությունները կլինեն որակապես նոր մակարդակի՝ նոր սարքավորումների օգնությամբ. ԿԸՀ ասուլիս (տեսանյութ)

 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն վստահ են, որ 2017թ-ի խորհրդարանական ընտրությունները կլինեն որակապես նոր մակարդակի՝ կիրառվող նոր սարքավորումների օգնությամբ:

Հրավիրված ասուլիսին նրանք ներկայացրին փետրվարի 12-ին Գեղարքունիքի մարզի
Սեմյոնովկա և Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների փորձարկման արդյունքները:

Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց նոր քվեարկղը և ասաց, որ լուծվել է առանձին արկղ տեղադրելու խնդիրը, որտեղ էլ լցվելու են մնացած քվեաթերթիկները:

«Նախատեսված է առանձին արկղ, որը հենց քվեատուփի մեջ է լինելու, բոլորից գաղտնի, նշյալ քվեախուցը լիարժեք ապահովելու է առանց կողմնակի ազդեցության քվեարկությունը»,-ասաց նա:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա և Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների փորձարկումից հետո առաջացած շտկումները:

Ըստ նրա, առաջարկվել է, որ կրկնաքվերակության դեպքում, երբ միայն կարմիր լույս էր վառում, նաև ձայնային ազդանշան լինի, որպեսզի ուշադրություն գրավի, որ տեղի է ունենում կրկնակի փորձ:

Ըստ նրա, լինում է, երբ անձնագրի տվյալները մաշված են լինում, խազերի պատճառով արագ չի կարդում սարքը, և այդ դեպքում օպերատորը պետք է մուտքագրի:

«Առաջարկվեց այս պարագայում ևս ձայնային ազդանշան արձակվի, ոչ այդքան ցայտուն»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ որոշ հարցեր կային հանձնաժողովներին անդամների աշխատանքի դեպքում, որպեսզի սարքը ընտրողի համարը խոշոր տպի:

«Երրորդ խումբ հարցերը վերաբերում էր որոշ դեպքերում ծրագրի լրացուցիչ պահանջներին, երբ պետք է մասնագետը սեղմի «շարունակել», դրա համար ծրագրի պարզեցման խնդիր է դրվել»,-ասաց նա: Սարքերի կոնստրուկցիայի հետ կապված դիտողություններ ևս եղել են որոնք փոխել են:

Դավիթ Հարությունյանը նաև նշեց, որ 6000 մասնագետների հետ դասընթացներ կանցկացվեն, որից հետո որոշում է կայացվելու՝ որ մասնագետը որ տեղամասում է աշխատելու:

«Վստահ եմ, որ քվեարկությունից հետո կարող ենք միմյանց շնորհավորել, իսկ այսօր միայն շնորհակալություն ենք հայտնում»,-ասաց նա՝ դիմելով միջազգային գործընկեր երկրներին ու կազմակերպություններին:

ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն նշեց, որ նոր սարքերը բավական կօգնեն ազնիվ ընտրություններ անցկացնելու համար:

«Ընտրողը գալիս է, ասում է՝ ես այս մարդն եմ, ստուգում են, դա օգնում է վերացնել բազմակի քվեարկությունը կամ սխալ ընտրատարածքում քվեարկությունը: Մենք վստահ ենք, որ սա շատ կօգնի որակական նոր մակարդակի հասցնելու ընտրությունները Հայաստանում, որը նախկինում չի եղել»,-ասաց նա:
12.24

2017թ-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար 9 քաղաքական ուժեր և դաշինքներ են առաջադրվել. ասուլիսին ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Կա հինգ կուսակցություն, փաստաթղթեր է ներկայացրել 4 դաշինք, բոլորը միասին համապետական ցուցակներով ներկայացրել են 1539 քաղաքացիներ՝ որպես թեկնածուներ»,-նշեց Մուկուչյանը:

Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ նախնական կարող է ասել միայն, որ ամենաշատ թեկնածու առաջադրվել է Կոտայքի մարզում՝ 110 քաղաքացի, ամենաքիչը՝ Արագածոտնում ու Տավուշում՝ 60 քաղաքացի:
11:50

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ու կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացնում են ընտրողների գրանցման սարքերի վերաբերյալ տեղեկություններ։

Ներկայացվում են նաև տեղեկություններ` փետրվարի 12-ին Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա և Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների փորձարկման վերաբերյալ:

Մամուլի ասուլիսին մասնակցում է նաև ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն:

Ակնկալվում է նաև հարցուպատասխան։

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "2017թ ԱԺ ընտրությունները կլինեն որակապես նոր մակարդակի՝ նոր սարքավորումների օգնությամբ. ԿԸՀ ասուլիս (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*