Երևանի 16-ամյա բնակչուհին Կիևյան կամրջից ցած է նետվել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Կիևյան կամրջի վրա ծառայություն կատարելիս են եղել, և նրանց են մոտեցել մի խումբ քաղաքացիներ և հայտնել, որ մի աղջիկ բարձրացել է կամրջի ներքևի հատվածում գտնվող աստիճանավանդակների վրա և իրեն ցած նետել:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ոստիկանության ծառայողները նրան պոլիտրավմա ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 15 հերթապահ խմբի ուղեկցությամբ նրան տեղափոխում են Արմենիա բժշկական կենտրոն: Արդեն հիվանդանոց է մեկնում ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, որտեղից բժիշկները ոստիկաններին հայտնում են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալ, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզում են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ, 16-ամյա Աննա Չ.-ն է:

Ըստ լրատվամիջոցի՝ վերջինս Երևանում գործող քոլեջներից մեկի 2 –ր կուրսի ուսանող է: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Երևանի 16-ամյա բնակչուհին Կիևյան կամրջից ցած է նետվել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար"

Leave a comment

Your email address will not be published.


*