Կրծքով կերակրելն ամրապնդում է մայրերի առողջությունը

Գաղտնիք չէ, որ կրծքով կերակրումը օգտակար է երեխաների համար: Պարզվում է, որ այն ունի մեկ այլ դրական կողմ ևս:

ԱՄՆ-ում կատարված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կրծքով կերակրումը մեծացնում է կանանց երկարակեցությունը, իջեցնում մահացու հիվանդությունների առաջացման ռիսկը, ինչպիսին օրինակ կրծքի, ձվարանների և արգանդի քաղցկեղը:

Հետազոտողները նշում են, որ, եթե կրծքով կերակրող մայրերի թիվը մեծանա, առողջապահության ծախսերը կարելի կլինի կրճատել 4,3 միլիարդ դոլարով և նույնիսկ ավելի: Մասնագետները խորհուրդ են տալիս պարտադիր կրծքով կերակրել երեխաներին:

600x580

Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ կրծքով կերակրումը պաշտպանում է երեխաներին հիվանդություններից և ավելորդ քաշից: Երեխաները, ովքեր կրծքով կերակրման ժամանակ չեն օգտագործել հակաբիոտիկ, հետագայում ավելի քիչ են օգտագործել դրանք:

Աղբյուր` LADYNEWS.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Կրծքով կերակրելն ամրապնդում է մայրերի առողջությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*