Սև ծովում կործանվել է Սիրիա ուղևորվող ռուսական Ту-154-ը. ինքնաթիռում գտնված 91 ուղևորի թվում հայեր կան

Ռուսական НТВ հեռուստաալիքը հրապարակել է այսօր առավոտյան Սոչիում կործանված Ту-154 ինքնաթիռում գտնվող ուղևորների անունները, նրանց թվում կա նաև հայկական ազգանունով ուղևորներ. Գորգիյան Հովհաննես Պետրոսի և Վահանով. Ա. Ի.: Նշենք, որ Վահանովը եղել է ուղեկցող անձնակազմի անդամ, իսկ Գեորգիյանը Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամ:

Ինչպես ավելի վաղ հայտնվել է `ուղևորների թվում են եղել լրագրողներ, երաժշտական անսամբլի անդամներ, որոնք ուղևորվելիս են եղել Սիրիայում գտնվող Հմեյմիմ ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջացառմանը մասնակցելու:

Նշենք, որ ինքնաթիռում գտնվել է 91 մարդ, նրանցից 8-ը անձնակազմի անդամներ, 9 ռուսաստանյան լրագրող և ևս 83 ուղևոր, որոնց թվում էին Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամներ, որոնք ուղևորվում էին Հմեյմիմ ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջացառմանը մասնակցելու:

Նախնական տվյալների համաձայն՝ ինքաթիռի կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը կամ օդաչուի թույլ տված սխալը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սև ծովում կործանվել է Սիրիա ուղևորվող ռուսական Ту-154-ը. ինքնաթիռում գտնված 91 ուղևորի թվում հայեր կան"

Leave a comment

Your email address will not be published.


*