Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 210 , մահվան՝ 13 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 9402 է, մահվան դեպքերինը՝ 194

????????????????????????????????????

Հայաստանում հունիսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 210 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9402-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 139 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Հունիսի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 55 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 194-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 16 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3402, փաստացի բուժվողներինը՝ 5896 (մեկ օրում ավելացել է 181-ով): Մեկ օրում թեստավորվել է 603 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 58668 քաղաքացի: 

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 81 (տղամարդ), 63 (տղամարդ), 65 (տղամարդ), 73 (կին), 82 (կին), 67 (տղամարդ), 81 (տղամարդ), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 210 , մահվան՝ 13 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 9402 է, մահվան դեպքերինը՝ 194"

Leave a comment

Your email address will not be published.


*