Աշխարհում կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 5 միլիոն մարդ

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 9,36 միլիոն մարդ, որից ավելի քան 5 միլիոնն ապաքինվել է, այս մասին վկայում են Worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները։

Կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է մոտ 480 000-ի։ Այժմ վարակման դեպքերից 3,83 միլիոնն ակտիվ է համարվում։

Վերջին մեկ օրում աշխարհում ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսով վարակման շուրջ 163 000 նոր դեպք։ Մասնավորապես՝ Բրազիլիայում հաստատվել է 40 000, ԱՄՆ-ում՝ 36 000, Հնդկաստանում՝ ավելի քան 15 000, Ռուսաստանում՝ մոտ 7 500, Մեքսիկայում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում 4500-ական դեպք։

Նույն օրը կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված հիվանդությունից մահացել է 5465 մարդ։ Ամենաշատ դեպքերը գրանցվել են Բրազիլիայում՝ 1364, այնուհետև՝ ԱՄՆ-ում 863, Մեքսիկայում՝ 759, Հնդկաստանում՝ 468։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Աշխարհում կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 5 միլիոն մարդ"

Leave a comment

Your email address will not be published.


*