Դեկտեմբերի 9-ը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է

Դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի նախաձեռնությամբ նշվում է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր: 2003թ. այս օրը Մեքսիկայի Մերիդա քաղաքում բարձր մակարդակով քաղաքական համաժողովի ժամանակ ստորագրման համար բացվել էր կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան, որն ընդունվել էր Գլխավոր ասամբլեայի կողմից 2003-ի նոյեմբերի 1-ին։ Փաստաթղթի ստորագրումը պահանջում էր այն ընդունող պետություններից կաշառք վերցնելը համարել հանցագործություն:

Կոնվենցիայի դրույթներից մեկի համաձայն՝ կոռուպցիայի հետևանքով շրջանառված գումարը պետք է վերադարձնել այն պետությանը, որտեղից այն վերցվել է:

Օրվա առիթով այսօր շատ երկրներում կանցկացվեն խաղաղ ցույցեր, հանդիպումներ, սեմինարներ և բազմաթիվ այլ միջոցառումներ՝ նվիրված կոռուպցիայի դեմ պայքարին:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Դեկտեմբերի 9-ը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է"

Leave a comment

Your email address will not be published.


*