Հոլիվուդում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա. կան զոհեր ու տուժածներ

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա, ինչի հետևանքով երկու մարդ մահացել է, իսկ երկուսը՝ ծանր վնասվածքներ ստացել: Այս մասին հաղորդում է ABC մեդիախումբը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ի երեկոյան` Լոս Անջելեսի Արևելյան Հոլիվուդ շրջանում:

 

Ոստիկանները պարզել են, որ կասկածյալը փախուստի է դիմել դեպքի վայրից: Ականատեսների խոսքերով` նա եղել է լատինամերիկյան արտաքինով, մոտ 175 սմ հասակով տղամարդ:

 

Նշվում է, որ դեռ տեղեկություններ չկան, թե արդյոք հրաձգությունը կապ ունի ավազակախմբերի մրցակցության հետ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հոլիվուդում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա. կան զոհեր ու տուժածներ"

Leave a comment

Your email address will not be published.


*