Նոր մանրամասներ Սոթքի ոսկու հանքավայրում գիշերը տեղի ունեցած կրակոցներից

Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Սոթքի «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող ոսկու հանքի տարածքում կրակոցներ են հնչել անվտանգության աշխատակցի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս տուժել է:

Այս մասին  հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են կրակողին։

Ոստիկանության տեղեկացմամբ՝ երեկ՝ ժամը 23-ի սահմաններում, Սոթքի ոսկու հանքի տարածքում 1985 թ. ծնված Վահագն Մ.-ն «ԱԿՄ» տիպի, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակ է արձակել նույն հանքի անվտանգության աշխատակից,  1981 թ. ծնված Յուրի Մ.-ի ուղղությամբ, որը ձախ ոտքի թաթային մասում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական անհետաձգելի միջոցառումների արդյունքում հաջողվել է զինաթափել և ձերբակալել Վահագն Մ.-ին:

Հանցագործության գործիք ինքնաձիգը և 1 փամփշտատուփը՝ 19 փամփուշտով, առգրավվել են:
Կատարվում է քննություն:

Կատարվում է քննություն:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Նոր մանրամասներ Սոթքի ոսկու հանքավայրում գիշերը տեղի ունեցած կրակոցներից"

Leave a comment

Your email address will not be published.


*