Կրեմլը պահանջել է Fox News-ից ներողություն խնդրել Պուտինին «մարդասպան» անվանելու համար

Կրեմլը պահանջել է ամերիկյան Fox News հեռուստաալիքից ներողություն խնդրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին «մարդասպան» անվանելու համար՝ նկատելով, որ հաղորդավար Բիլ Օ’Ռեյլիի տվյալ մեկնաբանությունն ուղղակի անընդունելի է:
Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հիշեցնելով, որ Օ’Ռեյլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցի ժամանակ ՌԴ ղեկավարին մարդասպան էր անվանել:
«Մենք համարում ենք, որ Fox TV-ից նման մեկնաբնություններ լսելն ուղղակի անընդունելի է ու վիրավորական, և, ճիշտն ասած, ուզում ենք, որ նրանք ներողություն խնդրեն»,-ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Հայտնի է, որ Fox News-ն ու Օ’Ռեյլին չեն մեկնաբանել Կրեմլի պահանջը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ հարգում է Պուտինին, ինչից հետո Օ’Ռեյլին ՌԴ ղեկավարին «մարդասպան» էր անվանել:
«Մարդասպանները շատ են: Մեզ մոտ էլ կան բազմաթիվ մարդասպաններ: Կարծում եք՝ մեր երկիրն այդքան անմե՞ղ է»,-հաղորդավարին հակադարձել էր Թրամփը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Կրեմլը պահանջել է Fox News-ից ներողություն խնդրել Պուտինին «մարդասպան» անվանելու համար"

Leave a comment

Your email address will not be published.


*