ԿՌՈՒՆԿ

Կռունկ, քո փափլիկ, փխրուն թևերին,
Որքան հայերի կարոտ ես տանում,
Որքան սգվոր է տխրամած սիրտդ,
Որքան ես դու էլ, խոր հոգոց հանում:

Բայց և երնեկ քեզ, կռունկ ջան, երնեկ,
Թռչում ես ազատ, հպարտ, վեհորեն,
Տեսնում ես հողս՝ ծաղկուն, լուսավոր,
Տեսնում էրգիրըս՝ թեկուզ վերևեն:

Մեկ էլ, որ ետ գաս, կռունկ ջան, արի,
Բայց դե խնդրում եմ, կռունկ ջան, ասես,
Մեզ հուզող, մաշող պատասխանը այն.
՛՛ Կռունկ ջան, էրգրեն խաբրիկ մը չունե՞ս ՛՛:

Վարդան Գրիգորյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԿՌՈՒՆԿ"

Leave a comment

Your email address will not be published.


*