Աղիների մաքրում և օրգանիզմի երիտասարդացում կտավատի ալյուրով

Կտավատի սերմերից պատրաստած ալյուրը օրգանիզմից հանում է թունավոր նյութերը, շլակները, իջեցնում խոլեստերինի մակարդակը: Այն նաև սպանում է սնկներին և վիրուսներին:

Օգտագործման ցուցումներ.

— Վերին շնչառական ուղիների լորձաթաղանթների բորբոքում

— Աղեստամոքսային համակարգի բորբոքում

— Գաստրիտ

— Խոց

— Միզուղիների հիվանդություն` պիելիտ, ցիստիտ

— Մարմնի մեծ քաշ

— Շատ արդյունավետ է կանխարգելիչ օգտագործման համար:

Օգտագործման եղանակը․

Այն կարելի է օգտագործել ավելացնելով սննդի մեջ՝ 2-3 թեյի գդալ մեկ չափաբաժնի համար:

Աղիների մաքրելու համար հետևեք այս աղյուսակին․

600x580

1 շաբաթ՝ 1 թեյի գդալ ալյուր+100 գր թթվասեր կամ կեֆիր

2 շաբաթ՝ 2 թեյի գդալ ալյուր+100 գր թթվասեր կամ կեֆիր

3 շաբաթ՝ 3 թեյի գդալ ալյուր+150 գր թթվասեր կամ կեֆիր

Եթե դժվարանում եք գնել ալյուր, գնեք սերմը և աղացեք տանը:

Այս խառնուրդը պետք է օգտագործել նախաճաշի փոխարեն: Հաստ աղիքը կմաքրվի պարազիտներից և լորձից ու միաժամանակ կպահպանի աղիքների միկրոֆլորան:

Թթվասերը կարող եք փոխարինել ցանկացած այլ կաթնամթերքով: Օրգանիզմը մաքրելու ժամանակահատվածում պարտադիր պետք է պահպանել ջուր խմելու ռեժիմը՝ օրական 2 լիտր:

Այս միջոցը դրական ազդեցություն է ունենում ողջ օրգանիզմի վրա: Կտավատի օգտագործումից քիչ ժամանակ անց դուք կզգաք թեթևություն և ուժերի հոսք: Կտավատի սերմը հրաշալի բնական մթերք է ձեր առողջության և գեղեցկության համար:

Աղբյուր` LADYNEWS.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Աղիների մաքրում և օրգանիզմի երիտասարդացում կտավատի ալյուրով"

Leave a comment

Your email address will not be published.


*