ԿԸՀ-ն մերժել է «Ժառանագության» պատգամավորի թեկնածուներին չգրանցելու պահանջով դիմումը

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 24-ի հերթական նիստի ժամանակ մերժել է «Ժառանգություն» կուսակցության որոշ անդամների դիմումը,որով նրանք պահանջում էին չգրանցել գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար «Ժառանգությունից» առաջադրվող պատգամավորի թեկնածուներին։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով «Ժառանգություն» կուսակցության ղեկավարության գործունեության լեգիտիմության հարցը ԿԸՀ լիազորությունների մեջ չի մտնում։

Նշենք, որ դիմումը ներկայացրել էին «Ժառանգություն» կուսակցության Կապանյան կառույցի ներկայացուցիչներ Աննա Հակոբյանը, Դավիթ Հակոբյանը, Կարեն Ստեփանյանը ու Հասմիկ Քոլանջյանը։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԿԸՀ-ն մերժել է «Ժառանագության» պատգամավորի թեկնածուներին չգրանցելու պահանջով դիմումը"

Leave a comment

Your email address will not be published.


*