Լարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 6-ին` ժամը 11։00-ի դրությամբ, բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար։

Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաներինախարարության լրատվական ծառայությունից։

Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարությանը տեղեկացրել են, որ ձնահոսքի հետևանքները վերացնելու աշխատանքները  շարունակվում են։

Ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների երթևեկը նախատեսվում է վերականգնել ժամը 14։00-ի սահմաններում։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Լարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար"

Leave a comment

Your email address will not be published.


*