Տեղացող ձյան պատճառով Լարսի անցակետը ժամանակավորապես փակվել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ի ժամը 17.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 2016 թվականի սեպտեմբերի 14-ից՝ ժամը 08.00-ից, Վանաձոր — Ալավերդի — Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի կմ0+000-կմ38+450 (Վանաձոր-Թումանյան) հատվածով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է և այն փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Դիլիջանի ոլորաններում, Ստեփանավանում, Սևանում, Ճամբարակում, Արագածի տարածաշրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, ժամանակավորապես փակ՝ բեռնատար ավտոմեքենաների համար: Տեղում է թույլ ձյուն, կատարվում են մաքրման աշխատանքներ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Տեղացող ձյան պատճառով Լարսի անցակետը ժամանակավորապես փակվել է"

Leave a comment

Your email address will not be published.


*