Շնորհակալ եմ Աստծուն. Լուսիա Աբրահամյանը՝ ամուսնության և հղիության մասին

Ինչպես արդեն ֆեյսբուք սոցիալական կայքից է հայտնի՝ դերասան Խորեն Աբրահամյանի և դերասանուհի Լուսյա Հովհաննիսյանի թոռնուհի, դերասանուհի Լուսիա Աբրահամյանն ամուսնացել է: gmpress.am-ի հետ բացառիկ զրույցում դերասանուհին առաջին անգամ խոսում է իր ամուսնության և հղիության մասին՝ տրամադրելով նաև դեռևս չհրապարակված լուսանկարները (լուսանկարների հեղինակը ամուսինն է՝ Ջոն Ջալավյանը):

2 (1)
«Ամուսինս շատ հետաքրքրիր երիտասարդ է՝ ռեժիսոր, օպերատոր Ջոն Ջալավյանը, ով բացի վերոնշյալից նաև բավականին լուրջ, կայացած, ինքնատիպ, յուրօրինակ ոճով ֆոտոօպերատոր է: Մի խոսքով՝ արվեստի մարդ է, ինձ շատ հոգեհարազատ, շատ մոտ: Բավականին հետաքրքիր ծանոթություն ունեցանք ամուսնուս հետ. համարյա մեկ տարի առաջ՝ մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը ես գնացել էի Գյումրի՝ հրավիրված էի «Լիր արքա» ներկայացումը նայելու: Գյումրիում հյուրընկալվեցի իմ ծանոթի տանը ու Զատկի սեղանի շուրջ զրույցի բռնվեցինք, որի ժամանակ Գոյ թատրոնի գլխավոր ռեժիսոր Արթուր Սահակյանն ինձ հարց տվեց, թե տեղյակ եմ՝ ապրիլի 1-ին պապիկի ծննդյան կապակցությամբ՝ որևէ բան լինելու՞ է: Ես էլ պատասխանեցի, որ ոչ` ինչքանով ես եմ տեղյակ եմ: Նա այդ ժամանակ ինձ առաջարկեց նշել, ես էլ մտահոգվեցի, թե երեք օրում չենք հասցնի, նա էլ թե՝ «Գոյ թատրոնի բեմը, դահլիճը քեզ, ես, ինչպես նաև թատրոնի ամբողջ անձնակազմը, ինչով կարող ենք կօգնենք, որպեսզի այդ օրը դու քո պապիկի ծնունդը նշես»: Ես շատ ոգևորված էի ու հուզված: Զանգեցի իմ ռեժիսոր ընկերներից մեկին, պատմեցի մտահղացման մասին և նա ասաց, որ հենց հիմա շատ հետաքրքիր մի երիտասարդի կողքին ֆիլմ են վերամոնտաժում՝ նրա մոնտաժային ստուդիայում, և ես կարող եմ ամբողջ նյութը տանել այնտեղ՝ իրենք ինձ ամեն ինչով կօգնեն: Բնական է, իմ ոգևորությունը չափ ու սահման չուներ, ներկայացումը նայելուց անմիջապես հետո, գիշերը վերադարձա Երևան, տնից վերցրեցի նյութերս և գնացի այդ ստուդիան, որտեղ էլ ծանոթացա ներկայիս ամուսնուս հետ, ով պետք է ինձ օգներ իրականացնել այդ ամբողջ նյութերի մոնտաժը, որը հետագայում նաև ֆիլմ դարձավ՝ կրկին իր օգնությամբ. այն նույնիսկ Հ3-ով ցուցադրվեց երկու անգամ: Այդպես ծանոթացանք, շարունակվեց մեր ընկերությունը, հետո դարձավ սեր ու շատ ամուր, գեղեցիկի ընտանիք»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Լուսիա Աբրահամյանը:5

Այն հարցին, թե երեխան ոնց ընդունեց այս ամենը՝ դերասանուհին պատասխանեց. «Ինձ համար աղջկաս մոտեցումը, ռեակցիան շատ կարևոր էր, որովհետև յուրաքանչյուր մոր համար իր բալիկը ամեն ինչից վեր է: Ես մտածում էի այդ մասին, թե ոնց կընդունի, բայց ամուսինս շատ է սիրում երեխաներ և ինքն էլ իր ներսում դեռ մանուկ է, մանկությունը դեռ չի կորցրել և այնպես արեց, որ Յանան շատ կարճ ժամանակում առանց նրա էլ չէր կարողանում: Նրանք շատ մտերիմ են, շատ կապված, իրենց խաղերն ունեն, իրենց զրույցները, նույնիսկ այն աստիճան, որ երեխան ինքը ցանկացավ նրան «հայր» անվանել: Դա իր ցանկությունն էր, ինքը որոշեց և ասաց, ամուսինս էլ սիրով ընդունում է: Մի խոսքով՝ ես կողքից նայում եմ ու երջանկանում»:6

Նշենք, որ երեխայի սեռն արդեն հայտնի, տղա է լինելու: Այս առումով բավականին տրամաբանական հարց ծագեց, թե արդյոք անունը Խորեն է լինելու՝ Լուսիան ասաց. «Դեռ չենք որոշել երեխայի անունը, բայց Խորեն հաստատ չի լինի, որովհետև «խորեններ» արդեն բավականաչափ կան: Ես կարծում եմ՝ անունը չի որ շարունակում է, գործը պետք է շարունակվի, անունը կորոշենք ընտանիքով՝ երբ բալիկը ծնվի:
Ի դեպ, նշենք նաև, որ դերասանուհու խոսքերով երեխայի ծնունդից հետո պլանավորվում է նաև հարսանեկան արարողություն կազմակերպել, որին ավելի շատ սպասում է նրա աղջիկը՝ Յանան, ով արդեն նկարել է մոր հարսանեկան զգեստը, ինչպես նաև՝ որոշել է անձամբ զբաղվել կազմակերպչական աշխատանքներով:
«Ուզում եմ նշել, որ երբեք ուշ չէ ամեն ինչ նորից սկսելու համար: Ճիշտն ասած ինձ համար ամուսնության և առավել ևս երեխա ունենալու թեման փակված էր վաղուց, ես բավարարվել էի իմ հրաշք բալիկով, բայց փաստորեն իրոք գոյություն ունի ճակատագիր, որին ես միշտ էլ հավատացել եմ, և եթե մարդու ճակատին գրված է, որ պիտի մի օր հանդիպի այն մեկին, ում ինչ-ինչ պատճառներով ժամանակին չի հանդիպել, ուրեմն դա այդպես էլ պետք է լինի: Ես շնորհակալ եմ Աստծուն, որ այսպես դասավորվեց իմ կյանքը»,- նման հուզիչ նոտայով եզրափակեց մեզ հետ զրույցը Լուսիա Աբրահամյանը:

7
gmpress.am-ը մաղթում է բոլորիս կողմից սիրված դերասանուհուն բարի ազատում և առողջ ու հաջողակ բալիկ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Շնորհակալ եմ Աստծուն. Լուսիա Աբրահամյանը՝ ամուսնության և հղիության մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*