Հայկական կողմի կորուստների մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում

Ադրբեջանական ագիտպրոպի կողմից այսօր առավոտից տարածվող հաղորդագրությունները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտնող զարգացումների, մասնավորապես՝ պաշտպանության բանակի կորուստների ու վիրավորում ստացած զինծառայողների վերաբերյալ լուրերը կատարյալ անհեթեթություն են:

Այդ մասին հաղորդագրություն է տարածել  ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

ԼՂՀ ՊՆ-ն հորդորում է հայրենական լրատվամիջոցներին չընկնել հակառակորդ երկրի տեղեկատվական ծուղակը՝ այդպիսով ջուր լցնելով վերջինիս ջրաղացին: Միաժամանակ, մեր լրատվամիջոցներին կոչ ենք անում առաջնային գծում տեղ գտնող զարգացումների վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելիս օգտվել բացառապես ԼՂՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայկական կողմի կորուստների մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում"

Leave a comment

Your email address will not be published.


*