Մալայզիայում սպանվել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբայրը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբայրը սպանվել է Մալայզիայում։ Այդ մասին գրում է «Yonhap» լրատվամիջոցը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներին։ Հյուսիսկորեական առաջնորդի ոչ հարազատ եղբայրը՝ Կիմ Չեն Նամը, երկրից անհետացել էր իր հորեղբոր մահապատժից հետո։

Աղբյուրը նշում է, որ Կիմը սպանվել է Մալայզիայի օդանավակայանում երկու անհայտ կանանց կողմից հարձակման հետևանքով։

Կասկածյալները անհապաղ հեռացել են դեպքի վայրից, և ըստ աղբյուրի, Մալայզիայի ոստիկանությունը ենթադրում է, որ սպանության հետևում Հյուսիսային Կորեան է կանգնած։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մալայզիայում սպանվել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբայրը"

Leave a comment

Your email address will not be published.


*