Համացանցում է հայտնվել Մալթայի օդանավակայանում ինքնաթիռի կործանման տեսանյութը (տեսանյութ)

Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է Մալթայի օդանավակայանի տարածքում ինքնաթիռը կործանվում թռիչքից րոպեներ անց: Այդ մասին գրում է metro.co.uk կայքը:

Կադրերը ֆիքսել է Լաուրենտ Ազոպարդի անունով մի տղամարդու մեքենայի տեսախցիկը, երբ նա առավոտյան ուղևորվում էր աշխատանքի:

Համացանցում է հայտնվել նաև Մալթայի միջազգային օդանավակայանում արված տեսանյութը: Այս տեսանյութը նկարահանել է թռիչքուղու վրա կանգնած ինքնաթիռներից մեկի ուղևորը: Այնտեղ երևում է, թե ինչպես են այրվում ինքնաթիռի բեկորները:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Մալթայի օդանավակայանում թռիչքից հետո կործանվել է թեթև շարժիչով ինքնաթիռ, ինչի հետևանքով զոհվել է ինքնաթիռում գտնվող 5 մարդ։

Ինքնաթիռն ուղևորվում էր Լիբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Միսրատա քաղաք: Թռիչքից հետո տրանսպորտային միջոցն ընկել է գետնին և այրվել: Դեպքի վայր են ժամանել հրշեջները և արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցները:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Համացանցում է հայտնվել Մալթայի օդանավակայանում ինքնաթիռի կործանման տեսանյութը (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*