Մեղրիի մաքսակետում կանխվել է 105 կգ հերոինի ներկրումը ՀՀ

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում Մեղրիի մաքսակետում կանխվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 105 կգ «հերոին» տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն:

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ռենտգեն զննության է ենթարկվել Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրիի վարած, Վրաստանում գրանցված «Օմերտրանսպորտ» ՍՊԸ-ին  պատկանող «DAF» մակնիշի  սառնարանային բեռնատարը, որն այնուհետև մաքսային ուժեղացված հսկողության պայմաններում, ուղեկցվել է Երևան՝ մաքսային պահեստ, որտեղ իրականացվել է տրանսպորտային միջոցի մանրակրկիտ զննում:

Բեռնախցիկում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 105 կգ «հերոին» տեսակի թմրանյութ: Նախապատրաստված նյութերը փոխանցվել են ԱԱԾ քննչական ծառայությանը՝ վարույթ իրականացնելու նպատակով:

 

 

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մեղրիի մաքսակետում կանխվել է 105 կգ հերոինի ներկրումը ՀՀ"

Leave a comment

Your email address will not be published.


*