Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ:

Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ճանապարհներին մառախուղ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ճանապարհներին մառախուղ է"

Leave a comment

Your email address will not be published.


*