Որտեղից է առաջացել մատանիներ հագնելու ավանդույթը

«Այն հավատարմության և երջանկության նշան է» այդպես է ասվում է երգերից մեկում: Մեր ժամանակներում այս սովորույթը դարձել է հուզիչ ծիսակատություն, իսկ մատանին՝ ամուսնական կարգավիճակը հաստատող նշան:

Ամուսնությունից առաջ մատանի գնելիս մենք նույնիսկ չենք էլ մտածում դրա նշանակության և այդ սովորության առաջացման մասին: Սակայն իրականում նշանադրության մատանին ունի հարուստ պատմություն՝ գեղեցիկ լեգենդներով պարուրված:

Նշանադրության պատմությունը

Համարվում է, որ նշանադրության ավանդույթն առաջին անգամ հայտնվել է հին հռոմեացիների մոտ: Այդ ժամանակ փեսացուն նվիրում էր մետաղե մատանի, սակայն ոչ թե հարսնացուին, այլև նրա ծնողներին՝ խորհրդանշական կերպով հաստատելով իր պատրաստակամութունը ֆինանսապես ապահովել սիրելիին:

Նշանադրության ժամանակ մատանի հագնելու ավանդույթն առաջացել է ավելի ուշ և կապված էր կնոջը «գնելու» սովորույթով: Այդ զարդը նշան էր այլ տղամարդկանց համար, որ աղջիկն արդեն խոսք տրված է ուրիշին:

Նշանադրության հանդիսությունը հարսանիքից կարևոր էր, վերջինս համարվում էր նշանադրության հաջող ավարտ: Ավելին, նշանադրությունից հետո հարաբերությունների խզումը լրջորեն քննադատվում էր և նույնիսկ ուղեկցվում փոխհատուցման վճարմամբ տուժող կողմին:

 

Հրեաների մոտ այս ավանդույթին նախորդում էր հարսնացուին կոպեկ նվիրելու ավանդույթը, որը հետագայում փոխարինվել է մատանիների փոխանակման անհրաժեշտությամբ՝ կրկին որպես ամուսնու կողմից կնոջը ֆինանսապես աջակցելու նշան:

Թանկարժեք մետաղներից մատանի նվիրելը նշանադրության ժամանակ առաջին անգամ հայտնվել է եգիպտացիների մոտ: Դրանք պատրաստվում էին ոսկուց և զարդարում անանուն մատը: Ռոմանտիկ եգիպտացիները հավատում էին, որ այդ մատից ուղիղ դեպի սիրտ տանում է «սիրո երակը»:

Հռոմեացիների մատանիները նույնպես ունեին հատուկ հոգևոր նշանակություն՝ աղջիկներն ապագա ամուսիններից ստանում էին բանալիի ձևով պատրաստված մատանիներ, ինչը նշանակում էր, որ կինը նրա հետ հավասար կիսելու է բոլոր պարտականությունները:

Միջնադարում եկեղեցին օրինականացրել է նշանադրության սովորույթը և մատանիների փոխանակումը նշանակում էր ոչ միայն նյութական պայմանավորվածություն, այլև սիրո և հավատարմության խոստում: Փեսացուին հագցնում էին երկաթյա մատանի, որը խորհրդանշում էր ուժ, իսկ հարսնացուին արծաթյա կամ ոսկյա՝ որպես նրա նրբության և մաքրության նշան:

Նշանադրությունից հետո

 

Զույգի հարաբերությունները նշանադրությունից հետո նույնպես ունեին հստակ կանոններ, որոնք տարբեր ազգերի մոտ տարբերվում էր: Օրինակ Իտալիայում նշանածները կարող էին հանդիպել միայն հարսնացուի տանը, այն էլ միայն նրա մայրիկի ներկայությամբ: Գերմանիայում նրանք ավելի ազատ էին և կարող էին ամուսնական հարաբերությունների մեջ մտնել նշանադրությունից հետո: Իսպանիայում այդ ժամանակներում նշանադրությունից մինչև ամուսնություն ընկած ժամանակահատվածը չպետք է գերազանցեր 3 ամիս, այլապես դա կարող էր համարվել հարաբերությունների խզում: Նույն Գերմանիայում, սակայն, այդ ժամանակահատվածը կարող էր տևել մի քանի տարի: Նշանածները իրենց կենցաղը պետք է կառուցեին առանձին տանը, իսկ իրերի ձեռքբերումը ժամանակ էր պահանջում:

Մեր օրերում նշանադրության սովորույթները նշանակալիորեն հեշտացվել են, սակայն դատարկ ձևականություն էլ չեն: Համաձայն կանոնի, այն կազմակերպվում է հարսնացուի ծնողների կողմից, իսկ մատանի գնելը, ինչպես և այն ժամանակ, մտնում է փեսացուի պարտականությունների մեջ: Այն պետք է լավ սազի հարսնացուին, քանի որ նա չպետք է այն հանի մատից, զուր չէ ասացվածքը. «Կսառի մատանին, կսառի սերը»:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Որտեղից է առաջացել մատանիներ հագնելու ավանդույթը"

Leave a comment

Your email address will not be published.


*