Մայիսյան հաղթանակների եռապատումն Ապարանում

98 տարի առաջ մայիսի 28-ը հայերի համար փառավորվեց անօրինակ սխրանքներով եւ Առաջին հանրապետության ստեղծմամբ: Ինչպես մի ազատամարտիկ ասաց.»Երանի հայերիս համար միշտ մնար մայիս ամիսը»: Եվ իսկապես, մայիսը մեր հայերիս համար նշանավորվել է եռատոնով եւ ամեն տարի Բաշ-Ապարանում մեծ ու փոքր իրար են հավաքվում եւ մեծ տոնախմբությամբ նշում տոնը: Չնայած այս տարվա ապրիլյան «քառօրյա պատերազմի» դեպքերի ֆոնին մի փոքր համեստ էր նախորդ տարիների համեմատությամբ ապարանյան տոնակատարությունը, սակայն ինչպես միշտ «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը՝ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ առաջնորդում էր տոնակատարությունը: Տոնին մասնակցում էին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատգամավորներ, Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, բազմաթիվ հյուրեր եւ Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը, ով տոնակատարության հետ կապված ասաց.»Մեր ապարանցի պապերն ապացուցել են իրենց նվիրվածությունը ազգին եւ մեր հայրենիքին ու մենք այսօր հպարտ ենք մեր անցածով եւ գալիք սերունդներին պատգամելու ենք մայիսյան հերոսապատումներով: Մենք եւ մեր սերունդները միշտ վառ ենք պահելու մեր հերոս նախնիների վառ հիշատակը եւ յուրաքանչյուր տարվա մայիսի 28-ը Ապարանի հուշահամալիրի բարձունքով բարձրանալու եւ մեր բոլոր ժամանակների հարգանքի տուրք մատուցելու ճանապարհով: Հավերժ փառք մեր հերոսներին»:

Ստորև ներկայացնում ենք լուսանկարներն ամբողջությամբ:

Հեղինակ Կարինե Սարգսյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մայիսյան հաղթանակների եռապատումն Ապարանում"

Leave a comment

Your email address will not be published.


*