Երևանում ավտոմեքենան ընկել է ջրանցքը

Դեկտեմբերի 15-ին, ժամը 09.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայի մոտակայքում ավտոմեքենան շրջվել է ջրանցքը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի 34 ՍF 273 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1991 թ. ծնված Ս. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել մոտակա ջրանցքը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևոր՝ 1995 թ. ծնված Հ. Ե.-ին, ովքեր տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Երևանում ավտոմեքենան ընկել է ջրանցքը"

Leave a comment

Your email address will not be published.


*