Ծնողների հետ կապը պահպանում ենք և սպասում ենք պաշտոնական պարզաբանումների. ՄԻՊ-ը Կառավարության դիմաց է

Բարձր գնահատական ստացած, բայց բուհ չընդունված դիմորդները և նրանց ծնողներն այս պահին Կառավարության դիմաց են: Նրանց են միացել նաև ՀՅԴ երիտասարդական միության անդամները` իրենց աջակցությունը հայտնելու դիմորդներին և ծնողներին:

Կառավարության դիմաց էր նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց.

«Երեկ ես ընդունեցի դիմորդներին և ծնողներին, դրանից հետո ևս մեկ գրություն ենք հասցեագրել: Ծնողների հետ կապը պահպանում ենք և սպասում ենք պաշտոնական պարզաբանումների, ինչը պետք է որ այսօր լինի, որից հետո մենք էլ կկողմնորոշվենք»,- նշեց նա: 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ծնողների հետ կապը պահպանում ենք և սպասում ենք պաշտոնական պարզաբանումների. ՄԻՊ-ը Կառավարության դիմաց է"

Leave a comment

Your email address will not be published.


*