Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 15-ին տեսակապի միջոցով մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:

Իր ելույթում ԱԺ նախագահն անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերին:

«Համավարակի դեմ պայքարը պետք է ժողովուրդների հաշտեցման հնարավորություն դառնա. կարծում եմ՝ բոլորս համաձայն ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այս մտքի հետ:

Այնուամենայնիվ, չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին եւ համաշխարհային հումանիտար ճգնաժամին, որի դեմ մենք բոլորս պայքարում ենք՝ Ադրբեջանն այս օրերին չի հրաժարվում սադրանքների եւ խաղաղ բնակչության նկատմամբ կրակ բացելու իր քաղաքականությունից:

Նմանօրինակ գործողություններն անթույլատրելի են, եւ ես ակնկալում եմ դրանց դատապարտումը՝ տարածաշրջանում կայունության պահպանման նպատակով»:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին"

Leave a comment

Your email address will not be published.


*