Արարատ Միրզոյանը հանդիպել է Բեյրութ մեկնած հայկական պատվիրակության անդամների հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն երեկ՝ օգոստոսի 13-ին հանդիպել է օրերս Բեյրութ մեկնած հայկական պատվիրակության անդամների հետ: Պատվիրակության անդամները՝ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորությամբ, ՀՀ ԱԺ նախագահին են ներկայացրել այցի արդյունքները, Բեյրութում այս պահին տիրող իրավիճակը, առաջիկայում իրականացվելիք ծրագրերը, մանրամասներ են ներկայացրել համայնքային հանդիպումներից: Մասնակիցները կարեւորել են Հայաստանի խորհրդարանի ակտիվ ներգրավվածությունն առաջիկայում իրականացվելիք ծրագրերում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Արարատ Միրզոյանը հանդիպել է Բեյրութ մեկնած հայկական պատվիրակության անդամների հետ"

Leave a comment

Your email address will not be published.


*