Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների հանդիպումը. սպասվում է ԼՂ հարցի քննարկում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ-ն նախագահող Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Կուրցը բանակցություններ են անցկացնում Մոսկվայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Սպասվում է, որ նրանք կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։

ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտնել է, որ կողմերը հանդիպման ընթացքում կքննարկեն հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ սիրիական կարգավորումը, իրավիճակն Ուկրաինայում, Լեռնային Ղարաբաղում, Մերձդնեստրում, ինչպես նաև Եմենում և Լիբիայում:

Հանդիպման ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ուսումնասիրել է ԵԱՀԿ-ում ավստրիական նախագահության ծրագիրը, այն համարում է պրագմատիկ և պատրաստ է նպաստել այդ ծրագրի իրականացմանը։

«Մենք շահագրգռված ենք եվրոպական համագործակցության, ՌԴ-ի և Եվրամիության միջև խնդրի վերաբերյալ կարծիքների փոխանակությունը շարունակելու հարցում: Մենք ուսումնասիրել ենք ձեր նախագահության ծրագիրը, այն պրագմատիկ ենք համարում՝ ուղղված կոնկրետ արդյունքների, և պատրաստ ենք նպաստել դրա բարեհաջող իրագործմանը»,- ասել է Լավրովն Ավստրիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը:

Ավելի վաղ Sputnik գործակալությանը տված հարցազրույցում Կուրցը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է որոշիչ դեր խաղալ ԵԱՀԿ-ի տարածքում ճգնաժամերի կարգավորման հարցում: «Ռուսաստանը կարող է որոշիչ դեր խաղալ գոյություն ունեցող ճգնաժամերի խաղաղ կարգավորման ուղղությամբ կառուցողական երկխոսությանը նպաստելու ուղղությամբ»,- ասել է նա գործակալությանը տված հարցազրույցում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների հանդիպումը. սպասվում է ԼՂ հարցի քննարկում"

Leave a comment

Your email address will not be published.


*