Հայկական գինիները կներկայացվեն Գերմանիայի MUNDUS VINI հեղինակավոր մրցույթին

Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի (CBI) աջակցությամբ 2017թ. փետրվարի 25-ին Գերմանիայի Նոյշտադ քաղաքում կազմակերպում է հայկական գինեգործական ընկերությունների մասնակցությամբ MUNDUS VINI 20th Grand International Wine Awards մրցանակաբաշխություն և գալա ընթրիք, որի ընթացքում կմատուցվեն հայկական գինիներ:

Այս տարվա մրցույթում ներկայացված 52 տեսակի գինիները գնահատվելու են աշխարհի տարբեր երկրների 100 հեղինակավոր մասնագետից կազմված ժյուրիի կողմից: Գնահատումը լինելու է 100-միավորանոց սանդղակով։ Այս մաթեմատիկական մեթոդի հիմքում ընկած է գույնի, հոտի, համի և ներդաշնության չափանիշների համադրումը։ Գինիները համտեսվում և գնահատվում են ժյուրիի 5-7 անդամի կողմից։ Հաղթողները կարող են հավակնել Մեծ ոսկի, ոսկի և արծաթ մրցանակներին։

Նախորդ տարիներին ևս հայկական որոշ գինիներ արժանացել են MUNDUS VINI-ի տարբեր մրցանակների։ Մրցանակի արժանացած գինեգործական ընկերությունն այդ գինու արտադրության դեպքում շշի վրա որպես կանոն փակցնում է շահումը հավաստող համապատասխան նշանը։ Այս տարվա մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում գինի արտադրող հետևյալ ընկերությունները՝ Էդվագ Գրուպ ՍՊԸ — 365 wines, Վայք Գրուպ ՓԲԸ, Օլդ Բրիդջ ՍՊԸ, Քյօշ ՍՊԸ, Արմենիա Վայն Գործարան ՍՊԸ,Տիեռաս Դե Արմենիա ՓԲԸ — Կարաս, Գետնատուն ՍՊԸ, Հայլենդ Սելլարս ՍՊԸ — Koor, Արտաշատ Վինկոն ՓԲԸ, Անուշ-1 ՍՊԸ — Կատարո, Մեծ Սյունիք ՓԲԸ, Շիրակամուտ ՍՊԸ – Zara wines, ՎանԱրդի ՍՊԸ, ՎանՍևան ՍՊԸ — Voskeni wines, Ոսկեվազի Գինու Գործարան ՍՊԸ, Մարան ՍՊԸ, Տրինիտի ՍՊԸ, Գոլդեն Գրեյպ Արմաս ՍՊԸ, Վայն Հաուս ՍՊԸ — Սարդուրի MUNDUS VINI-ի մրցանակաբաշխությունն ամբողջությամբ ֆինանսավորվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի (CBI) կողմից:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայկական գինիները կներկայացվեն Գերմանիայի MUNDUS VINI հեղինակավոր մրցույթին"

Leave a comment

Your email address will not be published.


*