Մյասնիկյան պողոտայում երթևեկությունն այս գիշեր կդադարեցվի՝ գծանշման աշխատանքների կատարման նպատակով

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ճանապարհային գծանշման աշխատանքների կատարման նպատակով հոկտեմբերի 12-ի ժամը 00.00-ից մինչև ժամը 6-ը՝ երկու ուղղություններով, կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում:

Նշված ժամերին տրանսպորտային միջոցների վարորդներին առաջարկվում է երթևեկել Սարալանջի փողոց-Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթի (կամ՝ Սևակի) փողոց-Ռուբինյանց փողոց երթուղով:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մյասնիկյան պողոտայում երթևեկությունն այս գիշեր կդադարեցվի՝ գծանշման աշխատանքների կատարման նպատակով"

Leave a comment

Your email address will not be published.


*