Անհրաժեշտ են կադրեր՝ «ձայն բերողի», «ձայն փախցնողի», «ձայն պաս տվողի» թափուր հաստիքները համալրելու համար. նախընտրական

Այն ժամանակ, երբ Հայաստանը, այսպես ասած, թևակոխում է «նոր փուլ», նախընտրական թոհուբոհի մեջ գտնվողը   փորձում է ապացուցել իր ու իր թիմի կարևորությունը, լուրջ մտահոգություններ է հայտնում երկրի անմխիթար վիճակի մասին, իր կողմից լուծման տարբերակներ է առաջարկում՝ «նրբորեն ընդգծելով» սեփական անձի ու ինտելեկտի կարևորությունը՝ այդ նույն ժամանակ, վերոնշյալ թոհուբոհից դուրս քաղաքացիները, հակադարձելով լավագույն ապագայի ավետաբերներին՝ «իրերը կոչում են իրենց անուններով»:
Ստորև ներկայացնում ենք ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հումորային գրառումը:
Կազմակերպությանը շտապ անհրաժեշտ են կադրեր՝ «ձայն բերողի», «ձայն փախցնողի», «ձայն պաս տվողի» թափուր հաստիքները համալրելու համար:
Պահանջներ
Կրթություն — իմմմաստը՞
Աշխատանքային փորձ- նախապատվությունը կտրվի այն թեկնածուներին, ովքեր վերջին անգամ աշխատել են չորս տարի առաջ՝ մեկ ամսով, ինչպես նաև աղանդավորական կազմակերպությունների առաջատար մասնագետներին:
Մասնագիտական որակներ — զոռբայություն, պնդաճակատություն
Անձնական որակներ -«….. դե իրանք էլ հայ են»
Համակարգչային գիտելիքներ — «օդնակլասնիկի» ծրագիր
Արտաքին տվյալներ — անդեմ, չհիշվող
Փորձաշրջան- 15 րոպե
Աշխատանքային գրաֆիկ- երեք հերթափոխ՝ առանց հանգստյան ու տոն օրերի
Աշխատավարձը- գորՁարքային, փոդրաթ
Կազմակերպության մասին- հիմնադրվել է էս քանի օրը, ունի նախորդ դարից եկած կայուն գործելաոճ, արմատացած մշակույթ:
Գտնվելու վայրը- մայլա:
Կոնտակտային տվյալներ- թաղի մեջ, մարդաշատ վայրերում
Մեր տեսլականը- «սենց չի մնա»
Մեր առաքելությունը — «բա էլ ով, եթե ոչ մենք»
Մեր նպատակները- խիստ անձնական
Մեր արժեքները- «ինչ անում ենք ժողովրդի համար ենք անում», «լավ ընկերոջ համար ձայնը կտա անգամ ղարաբաղցին»
Մեր հավատո հանգանակը – «հավատանք, որ չփոխվենք»
Մեր կարգախոսները — «երգիրը երգիր չի», «նստի թախտին սպասի գրին քարտին»
Ինֆորմացիոն հովանավոր- ախպերություն
Բոլոր թեկնածուներին ՝ խնդրում եմ հավաքվել ստատուսի տակ ու unfriend

Վերցված է Ալինա Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Անհրաժեշտ են կադրեր՝ «ձայն բերողի», «ձայն փախցնողի», «ձայն պաս տվողի» թափուր հաստիքները համալրելու համար. նախընտրական"

Leave a comment

Your email address will not be published.


*