Արթիկում թեժ նախընտրական մթնոլորտ է

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հոկտեմբերի 2-ին քաղաքապետի ընտրություններ են, որտեղ ընտրապայքարում է ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանը և ԱԺ գործող պատգամավոր Մուշեղ Պետոյանը, ում հետ զրուցեցինք Արթիկի վիճակի և նախընտրական տրամադրությունների մասին և թե ի՞նչով է պայմանվորված օրենսդիր գործունեությունից անցումը ՏԻՄ-ին :<< Իմ աշխատասիրությունը և փորձը հնարավորություն են տալիս, որ իմ թիմակիցները վստահեն ինձ քաղաքապետի պաշտոնում տեսնել>>,-ասաց պարոն Պետոյանը:
Ի՞նչպես է պատրաստվում ընտրություներին թեկնածուն ասաց. <<Լարվածություն չկա հարթ և համերաշխ են, այս պահին դեռ ընթանում քարոզարշավը, բացի այդ մենք արդեն երրորդ անգամն է, որ Վարագյանների հետ մրցապայքարի ենք դուրս գալիս, մեկս մյուսի ուժեղ և թույլ կողմերին և հնարավորություններին քաջատեղյակ ենք:Ես որպես պատգամավոր և թեկնածու բոլորին խնդրում և պարտադրում եմ, որ Արթիկում խաղաղ և արդար ընտրություններ անցկացնենք, ոչ մեկիս լարում և թշնամանք հարկավոր չեն>>:
Իսկ թե ի՞նչ խնդիրներով են դիմում իրեն արթիկցիները պատգամավորը պատասխանեց,-<<Այս հինգ տարիների ընթացքում մեզ դիմել են հիմնականում անձնական խնդիրներով>>:
Պատգամավորի խոսքերով՝ անկախ բնակիչների խնդրանքից, կուսակցության պատկանելիությունից և թե ում են իրենց ընտրաքվեն վստահելու, վերջինս պատրաստ է լինել բոլորի հետ՝պարզ և բաց աշխատել և այդ ֆոնին վերջինս նկատեց իրեն սատարող ՀՀԿ քայլը և ասաց,-<<Իմ առաջադրումը եղել է ՀՀԿ որոշումը, բայց ես անկուսակցական եմ, իսկ թե ի՞նչու Մխիթար Վարագյանին չցանկացան սատարել դա արդեն իրենց պետք է հարցնել>>:
Գաղտնիք չէ, որ թեկնածուները նախընտրական տարբեր խոստումներ են շռայլում, հատկապես փոքր և հեռավոր մարզերում գործազրկության խնդիրների լուծման ուղիներ են առաջ քաշում , այդ դեպքում, որն է պարոն Պետոյանի քարոզարշավի <<մեխը>>. <<Յուրաքանչյուր թեկնածու քաղաքական պրոցեսների ընտրությունների շրջանում ցանկանում են ժողովրդի թույլ տեղը գտնել և այդ ուղղությամբ աշխատել ու շեշտադրել այդ ցավոտ կողմը, որ ժողովրդին համոզեն, բայց ես անիրական խոստումներ չեմ շռայլում, ես իհարկե իմ հնարավորությունները փորձելու եմ ներդնել, ինչու ոչ նաև ՀՀԿ-ն և իշխանության միջոցները օգտագործելու եմ նման կարգի խնդիրները կարգավորելու հարցում, իսկ թե ո՞ր թեկնածուն ի՜նչեր է խոստանում, սու՛տ թե ճիշտ, ժողովուրդն արդեն քաջատեղյակ է, նրան չես խափի: Ես մտահոգված եմ քաղաքի 2 սելաֆատարների կարգավորման հարցով, երիտասարդների զբաղվածության խնդիրներով, ներդրումների համար առողջ մթնոլորտի ստեղծմամբ>>:
Վերջում Մ.Պետոյանը համաքաղաքացիներին մաղթեց միասնականություն, աշխատանք, խաղաղություն և տուրք չտալ սադրանքներին, անցկացնել արդար ընտրություններ:
Հեղինակ՝ Կարինե Սարգսյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Արթիկում թեժ նախընտրական մթնոլորտ է"

Leave a comment

Your email address will not be published.


*