Քաղաքացին ներկայացել է ոստիկանություն և վերադարձրել փոխանակման կետից հափշտակած մոտ 7 մլն դրամը

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 9-ի սահմաններում, Երևանի Բաշինջաղյան փողոցում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի մոտ անհայտ անձը հարվածել էր աշխատակցուհու գլխին և ձեռքից բացահայտ հափշտակելով պարկը, որի մեջ եղել էր 7.000.000 դրամին համարժեք գումար, դիմել էր փախուստի:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների և որոնողական աշխատանքների շնորհիվ՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով դեկտեմբերի 22-ին, ժամը 6-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման էր ենթարկվել 1986 թ. ծնված Ալբերտ Վանյանը:

Ձեռնարկված հետագա միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19.30-ին, բաժին է ներկայացել կողոպուտը կատարած Ալբերտ Վանյանի հանցընկերը՝ 1990 թ. ծնված Ալբերտ Աղաջանյանը, ներկայացրել հափշտակված գումարը և տվել խոստովանական ցուցմունք:

Ալբերտ Վանյանը և Ալբերտ Աղաջանյանը ձերբակալված են: Նախաքննությունը շարունակվում է:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Քաղաքացին ներկայացել է ոստիկանություն և վերադարձրել փոխանակման կետից հափշտակած մոտ 7 մլն դրամը"

Leave a comment

Your email address will not be published.


*