Նիդեռլանդներում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ

Նիդեռլանդներում այսօր անցկացվում են խորհրդարանական ընտրություններ: Բի-Բի-Սի-ն գրում է, որ այս ընտրությունները գրավել է ողջ աշխարհի ուշադրությունը: Քվեարկությունը, փորձագետների կարծիքով, կդառնա քաղաքացիների ազգայնական զգացմունքների փորձարկում, և ցույց կտա՝ արդյոք երկրում ամրապնդվում է պոպուլիզմը:

150 պատգամավորական տեղի համար պայքարում է 28 կուսակցություն, բայց հիմնական պայքարն ընթանում է երկուսի միջև.  հաղթելու հավանականություն ունի «Հանուն ազատության ու ժողովրդավարության ազգային կուսակցություն»-ը, որը գլխավորում է վարչապետ Մարկ Ռյուտեն և Հերտ Վալդերսի «Ազատություն» կուսակցությունը, որը դեմ է ներգաղթին և իսլամին:

Վարչապետն ասում է, որ ընտրություններն ընտրողների համար հնարավորություն են «հաղթելու պոպուլիզմի վատ տեսակին», Վալդերսը մտադիր է Նիդեռլանդներին դուրս հանել Եվրամիության կազմից, փակել մզկիթները, արգելել Ղուրանը:

Սոցհարցումների համաձայն, քարոզարշավի ողջ ընթացքում Վալդերսի կուսակցությունն է եղել առաջատարը, բայց տարբերությունը մեծ չի եղել: Երկրում ընտրությունները կայանում են Նիդեռլանդների և Թուրքիայի միջև դիվանագիտական սկադալի ֆոնին:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Նիդեռլանդներում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ"

Leave a comment

Your email address will not be published.


*