Գլխավոր

«Սգո երթն» առաջնորդում են Փաշինյանի թիկնազորի մեքենաները, իսկ նա առանձնացված է քայլում երթի մյուս մասնակիցներից․ լուսանկարներ են հրապարակվել

11.2kviews

Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ շարունակվում է «Սգո երթը» դեպի Եռաբլուր։ Համացանցում հրապարակվել են լուսանկարներ, որոնցում երևում է, որ Փաշինյանից առաջ գնում են նրա թիկնազորի մեքենաները։

Լուսանկարներում երևում է նաև, թե ինչպես է զինվորականներով ու թիկնապահներով շրջապատված Փաշինյանը առանձնացած քայլում երթի մյուս մասնակիցներից։

Հիշեցնենք, որ Հայաստանում այսօր եռօրյա սուգ է հայտարարված՝ ի հիշատակ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում զոհվածների։ Ժամը 13։00-ից մեկնարկել է «Սգո երթը» դեպի Եռաբլուր,այնտեղ, սակայն, հավաքվել են ազատամարտիկներն ու զոհերի հարազատները՝ թույլ չտալու Փաշինյանի մուտքը Եռաբլուր։

Leave a Response