Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է Բոբ Դիլանին

2016 թվականին գրականության ոլորտում նոբելյան մրցանակը շնորհել են ամերիկացի երաժիշտ և հեղինակ-կատարող Բոբ Դիլանին: Այդ մասին հայտարարել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսը:

 

Մրցանակը շնորհվել է «ամերիկյան երգի ավանդույթի շրջանակներում նոր պոետիկ արտահայտչականության ստեղծման համար»:

 

Գրականության մրցանակը դարձել է այս տարի հանձնվող Նոբելյան վերջին մրցանակը: Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 10-ին, Ստոկհոլմում:

 

Անցած տարի գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը ստացել էր բելառուս գրող Սվետլանա Ալեքսիևիչը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ տնտեսագիտության բնագավառում հեղինակավոր Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել Հարվարդի համալսարանի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսորներ Օլիվեր Հարթը և Բենգթ Հոլմսթրյոմը:

 

Նախքան այդ՝ հայտարարվել էին բժշկության և ֆիզիոլոգիայի, քիմիայի, ֆիզիկայի և խաղաղության բնագավառներում հաղթողների անունները:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է Բոբ Դիլանին"

Leave a comment

Your email address will not be published.


*