Հայտնի է դարձել բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակրի անունը

Ճապոնացի բջջաբան Յոշինորի Օսումին բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ ճապոնացին հաղթել է աուտոֆագիայի մեխանիզմների բնագավառում իրականացրած հայտնագործությունների շնորհիվ:

 

Բրիտանական պարբերականը նշում է, որ ճապոնացի գիտնականը որպես մրցանակ կստանա 8 մլն շվեդական կրոն, ինչը համարժեք է 1 մլն դոլարին:

 

Նշենք, որ աուտոֆագիան լատիներենից թարգմանաբար նշանակում է «ինքնակերություն»: Այլ կերպ ասած՝ մարմնի կողմից սեփական նյութերի և հյուսվածքների կլանում` օրգանիզմի երկար քաղցած մնալու ժամանակ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայտնի է դարձել բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակրի անունը"

Leave a comment

Your email address will not be published.


*