Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 711, մահվան՝ 18 նոր դեպք

Հայաստանում հունիսի  24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 711 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 21,717-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 386 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Հունիսի 24-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 130 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 516-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 653 է, ընդհանուր առողջացածներինը՝ 10,797, փաստացի բուժվողներինը՝ 10,404 (մեկ օրում ավելացել է 40-ով): Մեկ օրում թեստավորվել է 2283 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 100,400 քաղաքացի: 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 711, մահվան՝ 18 նոր դեպք"

Leave a comment

Your email address will not be published.


*