Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 523, մահվան՝ 12 նոր դեպք

Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 523 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 26 065-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 453 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հուլիսի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 149 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 12 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 602-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 515 է, ընդհանուր առողջացածներինը՝ 14 563, փաստացի բուժվողներինը՝ 10 900 (մեկ օրում ավելացել է 4-ով): Մեկ օրում թեստավորվել է 1821 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 113 665 քաղաքացի: 

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 74 (տղամարդ), 62 (կին), 83 (տղամարդ), 79 (կին), 70 (կին), 65 (կին), 76 (տղամարդ), 66 (տղամարդ) և 76 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 523, մահվան՝ 12 նոր դեպք"

Leave a comment

Your email address will not be published.


*