Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 557, մահվան՝ 18 նոր դեպք

????????????????????????????????????

Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 557 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 30 903-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 546 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք: Հուլիսի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 177 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 723-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 709 է, ընդհանուր առողջացածներինը՝ 18 709, փաստացի բուժվողներինը՝ 11 471 (մեկ օրում ավելացել է 170-ով): Մեկ օրում թեստավորվել է 2050 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 131 216 քաղաքացի:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 557, մահվան՝ 18 նոր դեպք"

Leave a comment

Your email address will not be published.


*