Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 273, մահվան՝ 18 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 35254 է, մահվան դեպքերինը՝ 877

Հայաստանում հուլիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 273 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 35254-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 662 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Հուլիսի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 215 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 877-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 704 է, ընդհանուր առողջացածներինը՝ 24206, փաստացի բուժվողներինը՝ 10171 (մեկ օրում նվազել է 449-ով): Մեկ օրում թեստավորվել է 1072 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 148180 քաղաքացի:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 75 (տղամարդ), 64 (տղամարդ), 71 (կին), 65 (տղամարդ), 83 (տղամարդ), 92 (կին), 94 (կին), 85 (կին), 83 (կին), 80 (տղամարդ), 63 (տղամարդ) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 215 է:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 273, մահվան՝ 18 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 35254 է, մահվան դեպքերինը՝ 877"

Leave a comment

Your email address will not be published.


*