Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 38, մահվան՝ 7 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 41701 է, մահվան դեպքերինը՝ 1068

Հայաստանում օգոստոսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 38 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41701-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 824 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Օգոստոսի 17-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 244 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1068-ի:

Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (կին), 82 (կին), 59 (տղամարդ), 82 (կին), 74 (կին) և 45 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկ օրում առողջացածների թիվը 71 է, ընդհանուր առողջացածներինը՝ 34655, փաստացի բուժվողներինը՝ 5978 (մեկ օրում նվազել է 40-ով): Մեկ օրում արվել է 284 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 185594 թեստ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 38, մահվան՝ 7 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 41701 է, մահվան դեպքերինը՝ 1068"

Leave a comment

Your email address will not be published.


*