Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 459, մահվան՝ 19 նոր դեպք

Հայաստանում հունիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 459 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 19 157-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 319 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 9 դեպք: Հունիսի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 110 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 19 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 429-ի։


Մեկ օրում առողջացածների թիվը 706 է, ընդհանուր առողջացածներինը՝ 8266, փաստացի բուժվողներինը՝ 10 462 (մեկ օրում պակասել է 266-ով): Մեկ օրում թեստավորվել է 1951 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 91 943 քաղաքացի։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 459, մահվան՝ 19 նոր դեպք"

Leave a comment

Your email address will not be published.


*