Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային 723, մահվան՝ 11 նոր դեպք

Հայաստանում հունիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 16004-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 264 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Հունիսի 13-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 91 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 11 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 355-ի։

Մեկ օրում առողջացածների թիվը 442 է, ընդհանուր առողջացածներինը՝ 6081, փաստացի բուժվողներինը՝ 9568: Մեկ օրում թեստավորվել է 2444 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 80 130 քաղաքացի: 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային 723, մահվան՝ 11 նոր դեպք"

Leave a comment

Your email address will not be published.


*