Արաբկիր վարչական շրջանում շուրջ 250 տնատիրությունների համար նոր կոյուղագիծ է կառուցվում

Արաբկիր վարչական շրջանի առանձնատներով կառուցապատված երեք փողոցներում կոյուղու նոր ցանց է անցկացվում: Ծրագրի ավարտին կլուծվի շուրջ 250 տնատիրությունների տասնամյակների խնդիրը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Կոյուղատար ցանցի վերակառուցումն իրականացվում է համայնքային բյուջեի միջոցներով: Տարեկան ծրագրով մյուս վարչական շրջաններում ևս ընտրվել են ամենախնդրահարույց հասցեները:
Երևանի ներքաղաքային կոյուղատար ցանցը շուրջ 950 կմ երկարություն ունի: Դրա գրեթե 80 տոկոսը քայքայված է: Մայրաքաղաքում կոյուղատար ցանցին առնչվող խնդիրները վերհանելու, հասցեների ընտրության ու համայնքային բյուջեով ծրագիրն իրականացնելու գործում կարևոր դեր են խաղում նաև Երևանի ավագանու ակտիվ անդամները:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Արաբկիր վարչական շրջանում շուրջ 250 տնատիրությունների համար նոր կոյուղագիծ է կառուցվում"

Leave a comment

Your email address will not be published.


*