«Ժողովուրդ». Մանրամասներ Սպիտակում դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած ընտանեկան ողբերգությունից

«Սպիտակում դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած ընտանեկան ողբերգությունից «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել։

 

Նախ` հիշեցնենք, որ նշված օրը Սպիտակում վարձակալած բնակարանում հայտնաբերվել էին 45-ամյա Մարինե Հովհաննիսյանի կախված դին, ննջասենյակի անկողնում երկու անչափահաս՝ 5 և 7 տարեկան երեխաները՝ խեղդամահ արված։

 

Հենց դեպքի օրը միանգամից վարկած շրջանառվեց, որ կինը խեղդամահ է արել աղջիկներին, ապա՝ ինքնասպան եղել։ Ի՞նչը կարող Էր կնոջը նման քայլի դրդել, հայտնի չէ։ Համենայնդեպս, ճանաչողները Մարինե Հովհաննիսյանին բնութագրում են որպես կիրթ, դաստիարակված, համեստ կնոջ։

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ 45-ամյա կինն իրականում հոգեկան խնդիրներ Է ունեցել։ Նա 2014 թվականին գրանցվել է Սպիտակի բժշկական կենտրոնի հոգեբուժական կաբինետում՝ դեպրեսիա հիվանդությամբ։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ կնոջ մոտ հիվանդությունն առաջացել է ամուսնու հետ լարված հարաբերությունների պատճառով։ Ինչն Էլ, ըստ խոսակցությունների, դարձել է 4 տարի առաջ ամուսնալուծվելու բուն պատճառը։ Ասում են՝ ամուսինն Էլ ագրեսիվ վարքագծով ու ոչ դրական կերպար Է, ամուսնալուծությունից հետո պարբերաբար հետապնդել Է կնոջն ու սպառնալիքներ հնչեցրել։

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սպիտակի հոգեբուժական կաբինետի նյարդաբան-հոգեբույժ Անահիտ Օհանյանը մանրամասնեց, որ կինը գտնվել Է հանգիստ վիճակում։ Երկու ամիսը մեկ այցելել Է ու դեղեր ստացել. «Դեպրեսիվ համախտանիշ Է ունեցել։ Շատ լավ մայր Էր, հրաշալի խնամում Էր իր երեխաներին, ամուսնու հետ ահավոր լարված Էին։ Վերջին անգամ հոկտեմբերին Է եկել, դեղեր ստացել, վիճակը հանգիստ Էր»,– ասաց նա։ Օհանյանը դժվարացավ նշել, թե ինչը կարող Էր վիճակի կտրուկ վատթարացման պատճառ հանդիսանալ, իրեն հասած տեղեկություններով՝ կինը հավանաբար կրոնական ինչ-որ կառույցի Է անդամակցել։ Հոգեբույժի խոսքով՝ կնոջ խնդիրներին քաջատեղյակ են եղել նաև քաղաքապետարանում, ովքեր Էլ պարբերաբար աջակցություն Են ցուցաբերել։

 

Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլնազարյանի խոսքով՝ կինը տարբեր աշխատանքներ Է կատարել, ունևոր մարդկանց տներ մաքրել, համայնքը պարբերաբար օգնություն Է ցուցաբերել նրա ընտանիքին, 2 ամիս երեխաների մանկապարտեզի վարձն Է վճարել։

 

Ուշագրավն այն է, որ հոգեպես անառողջ նկարագրվող կինն ընթացիկ տարվա օգոստոսին մրցույթով ուսուցչության է անցել Լոռու մարզի Սարալանջ համայնքի Հ. Թումանյանի անվան հիմնական դպրոց՝ որպես քիմիայի ուսուցիչ։ Դպրոցի տնօրեն Թամարա Աֆյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հայտնեց, որ կինը մրցույթին փայլուն արդյունք է նրկայացրել։ Տնօրենի խոսքով՝ մինչ իրենց մոտ աշխատելը 45-ամյա Մարինեն 11 տարի աշխատել է Կրասարի դպրոցում։ Մեր հարցին, թե արդյոք կինը աշխատանքի ընդունվելիս անձնական գործերում ներկայացրել է բժշկական բոլոր փաստաթղթերը, տնօրենը բացասական պատասխան տվեց. «Ես իրեն միշտ ասում էի, որ ինչպես բոլոր ուսուցիչները, դու էլ պետք է սանիտարական փաստաթուղթ ներկայացնես՝ բոլոր բժշկական կաբինետներն անցնելով սակայն ամեն անգամ տարբեր պատճառաբանություններ բերելով՝ այդպես էլ թղթերը չներկայացրեց»,– ասաց տնօրենը։

 

Տնօրենի պատմելով՝ Մարինե Հովհաննիսյանը մի անգամ է խոսել իր ամուսնության մասին ու պատմել, որ ամուսնալուծվել է ամուսնու՝ հոգեկան խնդիրներ ունենալու ու հարբեցող լինելու պատճառով։

 

«Ինձ հետ երբ խոսեց, ասաց, որ ամուսինը սպառնացել է սպանել իրեն ու Երեխաներին, դրա համար էլ բաժանվել է»,– հավելեց մեր զրուցակիցը։

 

«Ժողովուրդ»–ը տեղեկացավ որ Մ. Հովհաննիսյանի ամուսնու մորաքրոջ տղան, ով ի դեպ, Սարալանջի դպրոցի նախկին տնօրենն էր, ևս ինքնասպան է եղել կախվելու միջոցով՝ 2012 թվականին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Ժողովուրդ». Մանրամասներ Սպիտակում դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած ընտանեկան ողբերգությունից"

Leave a comment

Your email address will not be published.


*