Օնիկ Գասպարյանը՝ ԶՈՒ ԳՇ պետ,Վահե Ղազարյանը՝ ոստիկանապետ, Արգիշտի Քյարամյանը՝ ԱԱԾ տնօրեն. Փաշինյանը նշանակումներ է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ նշանակելու մասին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև

«Սիրելի հայրենակիցներ, մի շարք կարեւոր որոշումներ եմ կայացրել: Ըստ այդմ՝

Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ:

Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն:

Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ:

Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի եւ ներդրած ջանքերի համար»:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Օնիկ Գասպարյանը՝ ԶՈՒ ԳՇ պետ,Վահե Ղազարյանը՝ ոստիկանապետ, Արգիշտի Քյարամյանը՝ ԱԱԾ տնօրեն. Փաշինյանը նշանակումներ է արել"

Leave a comment

Your email address will not be published.


*