«Արմենիա» ՀԲԿ-ի ծննդատանը նորածին է մահացել

Օրեր առաջ մայրաքաղաքում գրանցվել է նորածնային մահացության դեպք:

«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ նորածինը մահացել է «Արմենիա» ՀԲԿ ծննդատանը՝ օգոստոսի 19-ին:

Նույնը օրը ժամեր առաջ 41 շաբաթական հղիությամբ կինն ընդունվել է Վերարտադրողական պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ, դեռևս անհայտ պատճառներով որոշում է կայացվել կնոջը կեսարյան հատում կատարել, ինչից հետո էլ հարազատները պարզել են, որ երեխան մահացել է:

Նրանց պնդմամբ՝ բժիշկն անգամ չի մոտեցել իրենց: Ըստ նրանց՝ նորածինը մահացել է՝ բժշկի մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, երեխայի մահվան պատճառը պարզելու ուղղությամբ քննություն է կատարվում:

 

Աղբյուր` Փաստինֆո

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Արմենիա» ՀԲԿ-ի ծննդատանը նորածին է մահացել"

Leave a comment

Your email address will not be published.


*